COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Բողոքի ցույցեր Միլանում, ձերբակալվել է ավելի քան 200 մարդ

Բողոքի ցույցեր Միլանում, ձերբակալվել է ավելի քան 200 մարդ

Միլանում շարունակվում են երիտասարդների և ոստիկանության միջև բախումները: Հիմնականում սևազգեստ դիմակավոր խռովարարները շշեր և Մոլոտովի կոկտեյլներ են նետել, կոտրել խանութներն ու քաղաքային գույքը, ինչպես, օրինակ՝ ավտոբուսի կանգառները Միլանի տաճարի մոտ գտնվող կենտրոնական հրապարակի տարածքում։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է օգտագործել հավաքված ամբոխը ցրելու համար։

Ըստ Ansa լրատվական գործակալության՝ իրավապահները շաբաթ օրվանից հյուսիսային քաղաքում ձերբակալել են ավելի քան 200 մարդու։

Միլանում անկարգությունները սկսվել են շաբաթ՝ կյանքի թանկացման դեմ համաձայնեցված բողոքի ակցիային զուգահեռ։ Նմանատիպ իրադարձություններ տեղի են ունեցել նաև Բոլոնիայում և Թուրինում:

Վարչապետ Ջորջա Մելոնին երկուշաբթի անվտանգության նիստ է հրավիրել՝ քննարկելու բռնության բռնկումը, որը հիշեցնում է շաբաթ օրը Փարիզում և Ֆրանսիայի մյուս քաղաքներում տեղի ունեցած քաոսի ու թալանի տեսարանները։ «Ցույցեր անցկացնելն իրավունք է, իսկ մեր քաղաքները ոչնչացնելը՝ ոչ»,- գրել է նա X-ում։

Ցույցեր են անցկացվել նաև Պորտուգալիայում, որտեղ արհմիությունները և բնակարանային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները պահանջել են աշխատավարձերի բարձրացում, կենսաթոշակների, հանրային ծառայությունների բարելավում և բնակարանների մատչելիությունն ապահովելու միջոցառումներ: Կազմակերպիչները նշում են վարձավճարների, հիփոթեքային վարկերի և առօրյա ծախսերի աճը որպես տնային տնտեսությունների բյուջեների վրա աճող ճնշում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում