Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է Չինաստանում եռակողմ հանդիպում անցկացնել Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հետ: ԱՄՆ նախագահը հայտնել է, որ բանակցությունների օրակարգում կարող է լինել ապամիջուկայնացման հարցը։ Նաև, Թրամփի կարծիքով, Պուտինը հեռավորություն է պահպանում Իրանից և չի միջամտում ԱՄՆ-Իրան հակամարտությանը։
«Դա լավ է, քանի որ մենք շատ ուժեղ ճնշում ենք գործադրում Իրանի վրա», - շեշտել է ԱՄՆ նախագահը։
Սպիտակ տան ղեկավարը կրկին քննադատել է Ուկրաինայի նախագահին՝ նշելով, որ Վոլոդիմիր Զելենսկին ձգձգում է ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացը:
«Թերևս ժամանակն է, որ Զելենսկին հանձնարարի մեկ ուրիշին վարել բանակցությունները»,- հավելել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն իրեն նորմալ է դրսևորում Ուկրաինայի հարցում: Թրամփի համոզմամբ՝ մեղմելով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ ինքն օգնում է վերջ դնել պատերազմին։
Լուրեր են շրջանառվում, որ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն առաջիկա ժամերին Օսլոյում կհանդիպի Զելենսկու հետ, այնուհետև նախատեսում է մեկնել Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու ուկրաինական կողմի դիրքորոշումը և երկկողմ օրակարգի հարցեր:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում:













