COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են

Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել 69.34 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոցների մաքսանենգության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը մաքսանենգ եղանակով տեղափոխել է ՀՀ տարածք և տեղադրել սահմանային շերտում, որտեղից ՀՀ երկու քաղաքացիները վերցրել են այն և տեղադրել ավտոմեքենայում:

Խուզարկությամբ հայտնաբերվել են փաթեթներ՝ լցված 69.34 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոցներով:

ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը):

Նրանք կալանավորվել են:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում