ՎՎարդուհի Հարությունյան

Starlink արբանյակային ինտերնետի տերմինալները շարունակում են գործել սահմանափակումներով. Զելենսկի

Starlink արբանյակային ինտերնետի տերմինալները շարունակում են գործել սահմանափակումներով. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Starlink արբանյակային ինտերնետի տերմինալները շարունակում են գործել սահմանափակումներով, բայց միայն Ուկրաինայում, ԵՄ տարածքում խնդիրներ չկան:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ դա խանգարում է ուկրաինական զինուժի գործունեությանը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը և Իլոն Մասկը հերքել էին, որ հրահանգել են դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը Ուկրաինայի տարածքում:

Զելենսկին տեղեկացրել է, որ Վաշինգտոնը փորձում է կազմակերպել իր, Պուտինի և Թրամփի հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում կամ Միացյալ Նահանգներում։ Նրա խոսքով՝ եվրոպացիներն էլ աշխատում են նման հանդիպումը եվրոպական երկրներից մեկում անցկացնելու ուղղությամբ:

«Կիևը կապի մեջ է ամերիկյան կողմի հետ։ Մեր բանակցային խումբը զրուցել է Ջարեդ Քուշների հետ. այժմ նրանք հանդիպում են կազմակերպում»,- հավելել է Զելենսկին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում