ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Սյունիքում առողջության մի շարք կենտրոններ և ամբուլատորիաներ կվերանորոգվեն կամ կկառուցվեն

Սյունիքում առողջության մի շարք կենտրոններ և ամբուլատորիաներ կվերանորոգվեն կամ կկառուցվեն

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է «Հայաստան-Դիմակայուն Սյունիք» ծրագիրն իրականացնող կողմերի՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) և ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի ներկայացուցիչների հետ։

Մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ նրանք մարզ են այցելել Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող «Տեխնիկական աջակցություն Եվրոպական ներդրումային բանկի «Հայաստան-Դիմակայուն Սյունիք» վարկային ծրագրին» նախաձեռնության աշխատանքների շրջանակում։

Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Արմեն Թադևոսյանը։

Քննարկման առանցքում եղել են ծրագրի արդյունքում մարզի առողջապահական հաստատությունների շենքային պայմանների բարելավման, վերակառուցման, նորոգման և տեխնիկական վերազինման հետ կապված ընթացիկ ու առաջնահերթ հարցերը, մարզպետի աշխատակազմի հետ համագործակցության միջոցով աշխատանքների համատեղ արդյունավետության բարձրացումն ու հետագա քայլերի համակարգումը։

Ծրագրի իրականացման արդյունքում Սյունիքում նախատեսվում է հիմնանորոգել, վերակառուցել կամ կառուցել նոր շենքեր մի շարք առողջության առաջնային պահպանման կենտրոնների (ԱԱՊԿ) և ամբուլատորիաների համար՝ ներառելով գործող կազմակերպությունները։

Նոր շենքեր են կառուցվելու Դարբասի առողջության կենտրոնի, Տաթևի, Գորայքի և Խնձորեսկի ԱԱՊԿ-ների համար։ Կվերանորոգվեն Նորաշենիկի և Բռնակոթի ԱԱՊԿ-ները, ինչպես նաև Վերիշենի բժշկական ամբուլատորիան։

Հիշեցնենք, որ Եվրոպական ներդրումային բանկի գլոբալ ստորաբաժանումը 50 մլն եվրո վարկ է տրամադրել Սյունիքի մարզում սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ կարևորագույն ենթակառուցվածքները, ինչպիսիք են ջրամատակարարումը, առողջապահությունը և կրթական հաստատությունները, բարելավելու նպատակով։

Նախագիծը «Թիմ Եվրոպա» նախաձեռնության մի մասն է և նպատակ ունի աջակցել Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական կայունությանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում