ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ «Մեծ ութնյակը», որի մեջ մտնում էր Ռուսաստանը, «Մեծ յոթնյակից» ավելի հետաքրքիր ձևաչափ էր: Այդ մասին նա ասել է Ֆլորիդայում` Գոհաբանության օրը՝ պատասխանելով զինվորական պաշտոնյաների հարցերին։
Նա հավելել է, որ G7-ի գագաթնաժողովներում «քննարկվում է միայն Ռուսաստանի հարցը»։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ նման դեպքերում նա մասնակիցներին հարցրել է. «Այդ դեպքում ինչո՞ւ Ռուսաստանն այստեղ չէ»։
Թրամփը ևս մեկ անգամ ակնարկել է, որ եթե Ռուսաստանին չբացառեին, «հնարավոր է՝ Ուկրաինայում պատերազմ չլիներ»:
G8 ձևաչափը դադարեցվել է 2014 թվականին։










