Ֆրանսիայում, Իսպանիայում, Բելգիայում, Ալբանիայում արդեն 2 շաբաթից ավելի շարունակվող ուսանողական ցույցերի ֆոնին բողոքի ակցիաներ են անցկացնում նաև իտալացի աշակերտները և ուսանողները:
Մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Թուրինում, Հռոմում, Բոլոնիայում, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել։ Երիտասարդներն իրենց դժգոհությունն են հայտնում բարձր գների, օտարերկրյա ուսանողների թվաքանակի սահմանափակումների և կրթական ենթակառուցվածքների վատթարացող վիճակի կապակցությամբ։
Կրթության նախարար Ջուզեպե Վալդիտարան քննադատել է ցույցերը, շեշտել՝ դրանց նպատակը ոչ թե ժողովրդավարական միջոցներով դժգոհություն արտահայտելը կամ դպրոցները պաշտպանելն է, այլ դա ագրեսիայի դրսևորում է հաստատությունների նկատմամբ։










