ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է «Թումո ստուդիոս». քննարկվել են համագործակցության հնարավորությունները

ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է «Թումո ստուդիոս».  քննարկվել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Արամի 44 հասցեում գործող «Թումո ստուդիոս» (TUMO Studios), շրջել արհեստանոցներում, ծանոթացել ծրագրերին: Նրան ուղեկցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Նախարարի տեղակալին, մասնավորապես, ներկայացվել են 3D սկանավորման հնարավորությունները և դիտարկվել թանգարանների հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:

«Թումո ստուդիոսը» կրթական ծրագիր է, որը նախատեսված է 18-28 տարեկան երիտասարդների համար:

Շրջայցի ընթացքում Ալֆրեդ Քոչարյանը հանգամանորեն ծանոթացել է նաև ստեղծարար կենտրոնի գործունեությանը, նպատակներին, ծրագրերին, որոնք ներառում են տեխնիկական դասընթացներ և դիզայներական ատելյեներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ոսկերչությունը, խեցեգործությունը, նորաձևությունն ու հագուստը, ասեղնագործությունը, սեղանի պարագաների ու կենցաղային իրերի դիզայնը:

Այնուհետև Ալֆրեդ Քոչարյանը շրջել է «Թումո ստուդիոսի» խանութ-սրահում, որտեղ ցուցադրվում և վաճառվում են ծրագրի շրջանակում ստեղծված աշխատանքները:

Այցի ընթացքում քննարկել են նաև համագործակցության մի շարք հնարավորություններ և դրանց իրագործման ուղիներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում