Կասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Վիլ ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող և Կոտայքի մարզ, ք․ Հրազդան, Ֆիդայիների 71 հասցեում գործող միրգ-բանջարեղենի պահածոների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

- արտադրական շինության բնական և մեխանիկական օդափոխության միջոցների քանակը կամ հզորությունը, կառուցվածքը և գործարկումը թույլ չեն տվել խուսափել սննդամթերքի աղտոտումից.

- արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից.

- առաստաղն ապահով չի եղել, որպեսզի կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է միրգ-բանջարեղենի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում