Արենիում հանրային սննդի օբյեկտը ժամանակավորապես չի աշխատի

Արենիում հանրային սննդի օբյեկտը ժամանակավորապես չի աշխատի

Անհատ ձեռնարկատեր Սուրեն Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, 36-րդ փողոց 48) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն անցկացրել են վերահսկողական միջոցառում և հայտնաբերել սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Այսպես՝

- հանրային սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, բացառվի օդից փոխանցվող աղտոտումը,

- պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող նյութից, չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ չեն մաքրվել, չեն ախտահանվել,

- առաստաղները և վերին ամրությունները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային, ներառյալ՝ սարքավորումների, մակերևույթները պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, ոչ թունավոր, քայքայամաշման (կոռոզիայի) չենթարկվող նյութերից, չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել, չեն ախտահանվել:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում