Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը

Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը

ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Նաիրի լենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

Պաղպաղակի արտադրամասում՝

- արտադրական շինությունների հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

- պատերի մակերևույթների որոշ հատվածներ վնասված են եղել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից,

- առաստաղների մակերևույթը և արտադրական շինության վերևում գտնվող կառուցվածքը ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

- դռները անհարթ են եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։

Վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրամասում՝

- արտադրական շինությունների հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

- պատերի մակերևույթների որոշ հատվածներ վնասված են եղել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից,

- սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում գոյացող թափոնները պարբերաբար չեն հեռացվել արտադրական շինություններից,

- թափոնները, իրենց կատեգորիաներին համապատասխան, տեղադրված չեն եղել առանձին մակնշված, սարքին վիճակում գտնվող և բացառապես այդ թափոնների ու աղբի հավաքման և պահպանման համար օգտագործվող փակվող տարողություններում,

- սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումները և գույքը պատրաստված չեն եղել սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող նյութերին ներկայացվող պահանջներին համապատասխան,

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սեղանները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել են «Նաիրի լենդ» ընկերության՝ Արագածոտնի մարզ, գ․ Աղձք, Երևան-Գյումրի մայրուղի 3-րդ գործարան հասցեում գործող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունն ամբողջությամբ և հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում