Վահագն Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահ Հուսեյն Ալի Մվինյին քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտները

Վահագն Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահ Հուսեյն Ալի Մվինյին քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Զանզիբարի Ինքնավարության նախագահ Հուսեյն Ալի Մվինյիին:

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) «Առաջնորդների գագաթնաժողովին» մասնակցելու համար՝ ընդգծելով, որ կենսաբազմազանության պահպանումը Հայաստանի կարևորագույն առաջնահերթություններից է: Նախագահը նշել է, որ չնայած աֆրիկյան ուղղությունը համեմատաբար նոր է Հայաստանի համար, հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում:

Հուսեյն Ալի Մվինյին շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար, կարևորել Հայաստանում համաժողովի անցկացումն ու այցը Հայաստան՝ երկկողմ օրակարգի առաջմղման տեսանկյունից:

Զրուցակիցներն արձանագրել են, որ համագործակցության մեծ ներուժ առկա է բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության, կրթության, արհեստական բանականության և առողջապահության ոլորտներում: Հանդիպման ընթացքում հատկապես կարևորվել է Զանզիբարի հետ զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության զարգացումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում