Ֆրանսիայում և Բելգիայում բողոքի ակցիաները շարունակվում են: Բրյուսելում ցուցարարները բողոքում են բյուջետային ծախսերը կրճատելու՝ կառավարության ծրագրերի, միջոցների խիստ խնայողության դեմ, ինչը, քաղաքացիների կարծիքով, կարող է հանգեցնել կենսամակարդակի վատթարացմանը, առողջապահական ծախսերի կրճատմանը և հարկային բեռի աճին:
Ցույցերին մասնակցում են նաև այն ուսանողները, որոնք դեմ են կրթության ֆինանսավորման կրճատմանը և ուսման վարձի բարձրացմանը:
Ֆրանսիայում էլ արդեն ավելի քան 2 շաբաթ աշակերտներն ու ուսանողներն ընդվզում են ծանրաբեռնված դասացուցակների, ուսուցիչների պակասի և կրթության ոլորտում առկա այլ խնդիրների դեմ: Ակցիաներն ուղեկցվում են անկարգություններով, բախումներով և ձերբակալություններով:










