Վերին Կարմիրաղբյուրի «Մափլար» կոչվող հանդամասում անասնագոմ է այրվել

Վերին Կարմիրաղբյուրի «Մափլար» կոչվող հանդամասում անասնագոմ է  այրվել

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 15։03-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի «Մափլար» կոչվող հանդամասում այրվում է անասնագոմ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական խմբից և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկներ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։30-ին, մարվել՝ 23։45-ին։ Այրվել են անասնագոմին հարակից գտնվող ծածկի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 200 քմ․, 2000 հակ անասնակեր և մոտ 100 խմ խոտի դեզ։

Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շինություն։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Բերդի համայնքապետարանին պատկանող «JCB» մակնիշի հատուկ տեխնիկա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում