Ֆեյսբուքում կեղծ օգտահաշիվներով փորձել են պաշտպանության նախարարի և ՊՆ պաշտոնական էջերի մեկնաբանությունների բաժիններում հանրային կարծիք ձևավորել

Ֆեյսբուքում կեղծ օգտահաշիվներով փորձել են պաշտպանության նախարարի և ՊՆ պաշտոնական էջերի մեկնաբանությունների բաժիններում հանրային կարծիք ձևավորել

Ֆեյսբուք սոցիալական ցանցում վերջին օրերին համակարգային կերպով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ, որոնք նախ փորձել են պաշտպանության նախարարի և պաշտպանության նախարարության պաշտոնական էջերի մեկնաբանությունների բաժիններում իբր հանրային կարծիք ձևավորել կամ ազդել դրա ձևավորման վրա, ապա նաև արհեստական օրակարգեր ձևավորելու նպատակով հարցումներ են տեղադրում սոցիալական ցանցի տարբեր խմբերում: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:

«Համակարգված այս գործողության հեղինակները, սակայն, բախվել են իրենց համար դառը իրականության (տե՛ս լուսանկարները)։

Ի դեպ, կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու. ձեր ականջները երևում են»,- նշում են ՊՆ-ից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում