ՎՎարդուհի Հարությունյան

Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանից իրավունքների ոլորտում շոշափելի բարելավումներ է ակնկալում

Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանից իրավունքների ոլորտում շոշափելի բարելավումներ է ակնկալում

Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանի վերաբերյալ բանաձև է ընդունել, որով եվրոպացի պատգամավորներն ընդգծել են, որ Բրյուսելի և Բաքվի միջև ցանկացած ապագա գործընկերության համաձայնագիր պետք է պայմանավորված լինի մարդու իրավունքների ոլորտում շոշափելի բարելավումներով, այդ թվում՝ քաղբանտարկյալների ազատ արձակմամբ։

Պատգամավորները քննադատել են Ադրբեջանում քրեական և ազգային անվտանգության օրենսդրության չարաշահումը՝ հասարակական կազմակերպություններին ու անկախ լրատվամիջոցներին լռեցնելու նպատակով, ինչպես նաև արտերկրում բնակվող ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող ճնշումները։

Քաղաքական բանտարկյալների թվի վերաբերյալ հատվածում համառոտ հիշատակվում են նաև Բաքվում պահվող հայերը։

Ադրբեջանի Միլի Մեջլիսն արձագանքել է, եվրոպացի պատգամավորներին մեղադրել քաղաքական ճնշումների, երկակի ստանդարտների, լոբբիստական ազդեցության և ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտելու փորձերի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում