Եվրախորհրդարանը Վրաստանին դատապարտող բանաձև է ընդունել

Եվրախորհրդարանը Վրաստանին դատապարտող բանաձև է ընդունել

Եվրախորհրդարանը 445 կողմ և 37 դեմ ձայներով Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել` «Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններն արգելելու «Վրացական երազանք» իշխող կուսակցության փորձերի մասին» վերնագրով։

Փաստաթղթում Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է վրացական ընդդիմադիր կուսակցություններին արգելելու փորձերը և պահանջում անհապաղ հետ կանչել նրանց դեմ ներկայացված սահմանադրական հայցը։ Բանաձևում նշվում է, որ Վրաստանում արձանագրվում է հետընթաց ժողովրդավարության, ԶԼՄ-ների ազատության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ոլորտներում։

Բանաձևում նաև կոչ է արվում անհապաղ և անվերապահ ազատ արձակել այն անձանց, որոնց հեղինակները համարում են քաղբանտարկյալներ, այդ թվում՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն։

Միևնույն ժամանակ Եվրախորհրդարանը վերահաստատում է իր աջակցությունը վրաց ժողովրդի եվրոպական ձգտումներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում