Իրանում բավարարված են ԹՐԻՓՓ-ի շուրջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ. Միրզոյան

1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. վարչապետ

Դատախազությունը պահանջում է Երևանի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքն ազատել ՓԲԸ-ի ապօրինի տիրապետումից. պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ

Դատախազությունը պահանջում է Երևանի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքն ազատել ՓԲԸ-ի ապօրինի տիրապետումից. պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 18-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, «Ավիատրանս» ՓԲ ընկերության, «Ֆոքսֆորդ» ՓԲ ընկերության՝ Պետական գույքի կառավարման նախարարության և «Ավիատրանս» ՍՊ ընկերության միջև 2001 թվականի օգոստոսի 9-ին կնքված պետական գույքի մասնավորեցման պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Դատախազությունը, ի թիվս այլնի, պահանջել է պարտավորեցնել «Ֆոքսֆորդ» ՓԲ ընկերությանն իր ապօրինի տիրապետումից ազատել Երևան քաղաքի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքը:

«Գլխավոր դատախազությունը նշված պահանջի հիմքում, ի թիվս այլնի, դրել է այն հանգամանքը, որ գրավի առարկա՝ պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքի մասնավորեցումն իրականացվել է ուղղակի վաճառքի ձևով, ոչ թե՝ հրապարակային սակարկություններով, մինչդեռ՝ օրենսդիրը 2001 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ գրավադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի իրացման համար սահմանել էր հստակ և պարտադիր իրավական ռեժիմ՝ գույքի իրացում՝ հրապարակային սակարկություններով:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, նույն օրվա մեկ այլ որոշմամբ գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց. «Ֆոքսֆորդ» ՓԲ ընկերությանն արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության, այդ թվում՝ գույքը ցանկացած եղանակով օտարելը կամ գրավադրելը»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում