Իրանում բավարարված են ԹՐԻՓՓ-ի շուրջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ. Միրզոյան

1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. վարչապետ

«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ հայ փորձագետները մասնակցել են Հռոմում ընթացող Եվրո-միջերկրածովյան ջրային ֆորումին

«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ հայ փորձագետները մասնակցել են Հռոմում ընթացող Եվրո-միջերկրածովյան ջրային ֆորումին

«Իմ քայլը» հիմնադրամը՝ «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի «Հնարավորությունների հարթակ» նախագծի շրջանակում, աջակցել և համաֆինանսավորել է հայ փորձագետների մասնակցությունը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Հռոմում կայացած «Եվրո-միջերկրածովյան» ջրային ֆորումին (Euro-Mediterranean Water Forum): Այս մասին հայտնում է հիմնադրամը։

Ֆորումի շրջանակում հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Ջրային ռեսուրսների կառավարումը Հայաստանում. էթիկական հեռանկարներ և քաղաքականության մշակման ազդեցությունները» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իմ քայլը» հիմնադրամի և Պիզայի Scuola Superiore Sant’Anna-ի Ethics and Global Challenges հետազոտական խմբի (պրոֆեսոր Ալբերտո Պիրնիի գլխավորությամբ) հետ համագործակցությամբ:

«Հայկական պատվիրակության կազմում աշխատաժողովին որպես բանախոսներ հանդես են եկել Բենիամին Զաքարյանը՝ հիդրոլոգ, Geoinfo ՍՊԸ տնօրեն, Կամո Աղաբաբյանը՝ JINJ Engineering & Consulting-ի ծրագրերի ղեկավար, Սարգիս Մարկոսյանը՝ «Սպիտակի ֆերմեր» ՀԿ գործադիր տնօրեն:

Ֆորումին ՀՀ ջրային կոմիտեի կողմից մասնակցել է նաև Նվարդ Վարդանյանը, ով նույնպես հանդես է եկել որպես բանախոս:

Մեր մասնագետները միջազգային հարթակում ներկայացրել են Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման էթիկական, ռազմավարական և գործնական մոտեցումները, ինչպես նաև ծանոթացել ոլորտի լավագույն միջազգային փորձին, էթիկայի, կառավարման և հետազոտական ծրագրերի փոխկապակցվածությանը:

«Իմ քայլը» հիմնադրամը շարունակում է կարևորել մասնագիտական կարողությունների զարգացումն ու միջազգային վերապատրաստումները՝ նպաստելով Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների հզորացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում