ԼԼուսինե Մուրադյան

Սոցփաթեթի ավարտից հետո կուտակված գումարները չեն կորչի․ ի՞նչ է փոխվելու 2027-ից

Սոցփաթեթի ավարտից հետո կուտակված գումարները չեն կորչի․ ի՞նչ է փոխվելու 2027-ից

2027 թվականի հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագրի ֆինանսավորումը կդադարեցվի: Որքան էլ ծրագիրն ունի սոցիալական ուղղվածություն, նպատակադրում, այն ինքնին սոցիալական բնույթի ծրագիր չէ, սոցփաթեթի ծրագրին ուղղված գումարն աջակցության նպատակով չի տրամադրվում, այլ գործատուի կողմից պետության աշխատողների համար սահմանված սոցիալ-աշխատանքային երաշխիք է, որը կախված չէ աշխատողի աշխատավարձի մակարդակից կամ սոցիալական վիճակից: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց աշխատանքի և բարեկեցության նախարարության աշխատանքային իրավունքի քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Լուսինե Հարությունյանը:

«2027 թվականի հունվարի 1-ից ուղղակի սոցիալ-աշխատանքային երաշխիքը՝ սոցփաթեթի տարբերակով, փոխարինվում է առավել մեծ համակարգային ներդրմամբ՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով»,-ասաց նա՝ հավելելով, որ միջինացված ցուցանիշով խոսքը տարեկան շուրջ 130 հազար շահառուի մասին է:

Մինչև ծրագրի ավարտը հաշիվներին կուտակված սոցփաթեթի գումարները չեն կորչելու, շահառուները հնարավորություն են ունենալու օգտագործել այն:

Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Հայկ Բաբայանը տեղեկացրեց, որ այն քաղաքացիները, որոնք այլևս չեն օգտվի սոցիալական փաթեթից, իրենց գումարը՝ 6000 դրամը, փոխանցվելու է պետությանը, որն էլ իր հերթին ուղղվելու է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին:

2027 թվականից առողջության ապահովագրության համակարգում ընդգրկվելու են նաև մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով աշխատողները:

«Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողների թիվը բավականին մեծ է՝ և՛ պետական, և՛ ոչ պետական: Ընդհանուր 340-350 հազար աշխատողի մասին է խոսքը նախնական հաշվարկներով, բայց թիվը փոփոխական է և հիմնականում աճում է դեպի վեր, քանի որ նոր աշխատակիցներ են միանում համակարգին»,-ասաց նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում