ՆԳՆ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ Ծովագյուղ համայնքի 52-ամյա բնակիչը տանն ապօրինի պահում է զենք-զինամթերք։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 52-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, «M-75» տեսակի նռնակ, տարբեր տրամաչափի 893 փամփուշտ, ինքնաձիգի պահեստատուփեր և կանեփ տեսակի բույս։
Կատարվում է նախաքննություն










