Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ խաղաղապահ առաքելությունների հարցերով հատուկ ներկայացուցչի գլխավոր խորհրդական Արիե Լայթսթոունի հետ քննարկել է երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը:
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:
Բայրամովը նշել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի նշանակությունն Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի դուրս բերելու համար: Նա նա կարևորել է 2026 թվականի փետրվարի 10-ին ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, մատնանշել դրա շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբերի աշխատանքը:
Առանձին քննարկվել է տնտեսական և էներգետիկ համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ էներգետիկայի, ներդրումների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող նախագծերը:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացման և TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ:
Բայրամովն ամերիկյան կողմին տեղեկացրել է խաղաղության օրակարգի առաջմղման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ Ադրբեջանի քայլերի մասին: Կողմերն ընդգծել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացման և ձեռք բերված պայմանավորվածությունները գործնականում կյանքի կոչելու անհրաժեշտությունը:










