Ռադիոյի վիճակը այնքան էլ բարվոք չէ ֆինանսական առումով, աշխատավարձերի հետ կապված խնդիր կա. Վասակ Դարբինյան

Ռադիոյի վիճակը այնքան էլ բարվոք չէ ֆինանսական առումով, աշխատավարձերի հետ կապված խնդիր կա. Վասակ Դարբինյան

Անհամաչափությունը ինչ-որ իմաստով երևի թե զարմանալի չէ, որովհետև հեռուստատեսության ծավալները շատ ավելի մեծ են, մի քանի անգամ ավելի մեծ են, և չեն կարող ռադիոն և հեռուստատեսությունը հավասարաչափ ֆինանսավորվել։ Այդ մասին լրագրողներին ասաց Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանը։

«Այլ խնդիր է, որ ռադիոյի կարիքները հիմա շատ են, ռադիոյի վիճակն այնքան էլ բարվոք չէ ֆինանսական առումով։ Այդ թեմայով անդադար փորձում ենք ինչ-որ արդյունքի հասնել, բայց դեռևս որևէ աջակցություն չկա՝ բացառությամբ ռադիոընկերության տեխնիկական վերազինման, ստուդիաների վերականգնման, արխիվի նորոգման։

Կառավարությունը բավարար չափով՝ մեր ներկայացրած հայտի չափով, միջոցներ տրամադրել է։ Այս տարի տեխնիկական վերազինման գործընթացները սկսվել են, կշարունակվեն առաջիկա 3 տարիներին․ այդ առումով, այո, մենք հավելյալ ֆինանսավորում ենք ստացել։ Բայց աշխատավարձերի հետ կապված խնդիր կա»,– նշեց Վասակ Դարբինյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում