ԱԱրսեն Մկրտչյան

Հանրային սննդի կետերը պետք է իրացնեն միայն սպանդանոցային ծագման միս

Հանրային սննդի կետերը պետք է իրացնեն միայն սպանդանոցային ծագման միս

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն անցկացնում է հանդիպումների շարք սննդի շղթայի օպերատորների հետ՝ թարմ մսի իրացման կամ օգտագործման դեպքում սպանդանոցային մորթի անցնելու պարտադիր պայմանը ներկայացնելու և դրա հետ կապված խնդիրներին ծանոթանալու նպատակով:

Գեղարքունիքի մարզում Գեորգի Ավետիսյանը հանդիպել է հանրային սննդի կետրերի ներկայացուցիչների հետ: Նա խոսել է սպանդանոցային ծագման միս ձեռք բերելու անհրաժեշտության մասին, տեղեկացրել, որ այդ իմաստով վերահսկողությունը լինելու է պարբերական, և որ թերացումների ու խախտումների նկատմամբ վերաբերմունքը լինելու է անհանդուրժողական: «Գեղարքունիքի մարզը՝ Սևանա լճին հարակից իր ռեստորաններով ու այլ սննդի կետերով, ոչ միայն մեր բնակչության հիմնական հանգստավայրերից է, այլև տուրիստական հիմնական ուղղություններից մեկը ու, ըստ էության, երկրի այցեքարտն է: Ուստի, սննդամթերքի անվտանգության տեսանկյունից դուք առավելագույն պատասխանատվություն ու ըմբռնում պետք է դրսևորեք»,- հորդորել է տեսչական մարմնի ղեկավարը:

Տնտեսավարողները հարցեր են ուղղել՝ կապված սպանդանոցային ծագման միս-մսեղիքի ձեռքբերման ու տեղափոխման պայմանների, ուղեկցող անասնաբուժական ձև 5 փաստաթղթի, խորհրդատվական ծառայությունների մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում