Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին TRIPP երթուղին մրցակից չի համարում, այն լրացնող դերակատարում կունենա: «Մենք չենք կարծում, որ TRIPP երթուղին կամ որևէ այլ երթուղի կարող է որևէ էական խնդիր ստեղծել Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար»,- հայտարարել է նա՝ հավելելով՝ Միջին միջանցքով անցնող բեռների ծավալն այնքան է մեծացել, որ դիվերսիֆիկացման օբյեկտիվ անհրաժեշտություն կա:
Կոբախիձեի խոսքով՝ 2020 թվականից ի վեր Միջին միջանցքում բեռնաշրջանառությունն աճել է յոթ անգամ, ինչը պահանջում է նոր ենթակառուցվածքներ, և Վրաստանի կառավարությունն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։ Նա նաև նշել է, որ Վրաստանը պետք է սահմանազատում և սահմանագծում իրականացնի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ շեշտելով՝ այդ գործընթացը պետք է տեղի ունենա բարեկամական մթնոլորտում։
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:









