Քաղաքական, տնտեսական զարգացումներով Հայաստանը հասել է պատմական շրջափուլի: Հայտարարել է վարչապետը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագիծը: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ առանձին ուժերի առջև խնդիր է դրված այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունը չկարողանա կատարել նախանշած տնտեսական հանձնառությունը: ԹՐԻՓՓ-ի իրագործումը մտել է գործնական փուլ, և դա շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի համար: Ընդգծել է վարչապետ Փաշինյանը՝ ներկայացնելով հնարավորությունները: «Եթե ստեղծվի իրավիճակ, որ նոր Սահմանադրության ընդունումը նշանակի խաղաղության համաձայնագրի երաշխավորված ստորագրում, ապա դրան խանգարող ուժերի դեմ հանրային ճնշումը Կառավարությունը կառաջնորդի»,- ասել է պետության ղեկավարը:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում:













