Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը և ճանապարհային երթևեկության անվտանգությունը բարձրացնելու նպատակով նոյեմբերի 5-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Մասնավորապես՝ Սայաթ-Նովա պողոտայի հետ հատումից մինչև Վարդանանց փողոց ընկած Ալեք Մանուկյան փողոցի ամբողջ երկայնքով՝ հետադարձի և հարակից միացման բոլոր կետերում գործող 1.11 գծանշումը (հոծ և ընդհատվող գծերի համակցություն) կփոխարինվի 1.1 գծանշմամբ (հոծ գիծ), ինչպես նաև Ալեք Մանուկյան փողոցի հ. 17 շենքի դիմացի ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը․ կտեղադրվեն 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և կկատարվի 1.4 գծանշում»,– ասվում է հաղորդագրությունում։










