Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Լամբադա» տրանսպորտային հանգույցը բաց է երթևեկության համար։ Աշխատանքների ընթացքում փոխարինվել են դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ամրացվել են հենասյուները, իսկ վերգետնյա մալուխներն անցկացվել են ստորգետնյա եղանակով։
Կամրջի մյուս հատվածներում հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն:










