Իսպանիայում 69 մարդու կյանք խլած գնացքի վթարից գրեթե մեկ շաբաթ անց տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն հայտարարել է իր հրաժարականի և խորհրդարանի արտահերթ ընտրությանը չմասնակցելու որոշման մասին։
Հոկտեմբերի 28-ին Տոլեդո նահանգի Ուրդա քաղաքի մոտ Մադրիդ-Սևիլիա արագընթաց գծի վրա AVE 2080 ուղևորատար գնացքը բախվել էր կայանած Iryo 6076-ի վերջին վագոնին։ Հարվածից երկու վագոն դուրս է ընկել գծերից ու շրջվել, ինչի հետևամքով զոհվել էր 67 մարդ, 50-ը՝ վիրավորվել:
Ըստ DPA–ի՝ նախարարի հրաժարականը, որը պահանջել էին բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, անակնկալ էր, քանի որ Պուենտեն և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը բազմիցս բացառել էին նման քայլը։ Տրանսպորտի նախարարի հայտարարությունից մի քանի ժամ առաջ Իսպանիայի կառավարությունը հաստատել էր երկաթուղային անվտանգությունը բարելավելու միջոցառումները։ Լրատվականի հաղորդմամբ՝ կառավարության շաբաթական նիստում հաստատվել է նաև տուժածների և զոհերի ընտանիքների համար 30 միլիոն եվրոյի օգնության փաթեթը։
2026 թվականի սկզբից ի վեր Իսպանիայում տեղի է ունեցել երկաթուղային յոթ վթար, ինչի հետևանքով տուժել են ուղևորներ։ Հունվարի 18-ին՝ Ադամուս գյուղի մոտ Մադրիդ-Մալագա արագընթաց գծի վրա երկու գնացքների բախումից զոհվել էր 46 մարդ, ևս 150-ը ստացել էր տարբեր աստիճանի վնասվածքներ։










