«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են հեռախոսների փոխանցման փորձը

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են հեռախոսների փոխանցման փորձը

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 06:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկացրել է հիմնարկին մոտեցող անօդաչու թռչող սարքի (դրոն) մասին: Շարժն արձանագրվել է նաև տեսահսկման համակարգով: Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

Ծառայողները անմիջապես հայտնաբերել և առգարվել են անօդաչու թռչող սարքը, որի վրա կպչուն ժապավենով ամրացված է եղել 7 բջջային հեռախոս:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում