Արամ Ասրյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական. նա մագիստրոսի աստիճան է ստացել Օքսֆորդի համալսարանում

Արամ Ասրյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական. նա մագիստրոսի աստիճան է ստացել Օքսֆորդի համալսարանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արամ Ասրյանը նշանակվել է վարչապետի օգնական։

Արամ Ասրյանը սովորել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, Գիլդֆորդի Իրավաբանության քոլեջում և Իրավագիտություն ու ֆինանսների մագիստրոսի աստիճան (MSc) ստացել Օքսֆորդի համալսարանում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էր իրենց գիտելիքն ու մասնագիտական փորձը ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգին։ Արամ Ասրյանը մեկն է այն 1141 հայտատուներից, որոնք Վարչապետի կոչով դիմել էին և հարցազրույցների ու մասնագիտական գնահատման արդյունքում ընդգրկվել Կառավարության կադրային բանկում:  

Կենսագրական տվյալներ 

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

16 նոյեմբերի 1986 թ., ք. Երևան

Կրթություն

2003-2007 թթ. - Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (ՄԳԻՄՕ), իրավագիտության բակալավրի աստիճան (LLB)

2007-2009 թթ. - Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (ՄԳԻՄՕ), իրավագիտության մագիստրոսի աստիճան (LLM)

2012-2013 թթ. - College of Law, Գիլդֆորդ, Graduate Diploma in Law (GDL)

2014-2015 թթ. - Օքսֆորդի համալսարան, Law and Finance մագիստրոսի աստիճան (MSc)

Մասնագիտական որակավորում

Անգլիայի և Ուելսի իրավաբան (Solicitor of England and Wales)

Աշխատանքային գործունեություն

2006-2014 թթ. - Մասնավոր իրավաբանական պրակտիկա, իրավաբան (Միջազգային և տեղական իրավաբանական ընկերություններում գործունեություն՝ առևտրային, կորպորատիվ և հարկային իրավունքի ոլորտներում)

2015-2018 թթ. - BCS Financial Group, ավագ իրավախորհրդատու (9 միլիարդ ԱՄՆ դոլար կառավարվող ակտիվներ ունեցող ֆինանսական խումբ)

2018-2025 թթ. - Soveren Inc., գլխավոր իրավախորհրդատու (Տեխնոլոգիական ընկերություն)

2025-2026 թթ. - Lawgmented Inc., հիմնադիր (AI SaaS)

2026 թ. հոկտեմբերի 1-ին նշանակվել է Վարչապետի օգնական

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած չէ:

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1261776

Այս թեմայի շուրջ

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©