Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին։ Պնոմպենի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղարը։
Գագաթնաժողովի անցկացման վայրում մասնակից պետությունների ղեկավարներին դիմավորել են Կամբոջայի թագավորը, վարչապետն իր տիկնոջ հետ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի տեսանյութում։












