Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Հակակոռուպցիոն դատարանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել է տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց Հակակոռուպցիոն դատարանների խոսնակը:

Ինչպես տեղեկացրել էինք, Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել էր և հունիսի 3-ին կալանավորվել: Սամվել Կարապետյանի հետ կապակցված ընկերությունները հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերած՝ 1.6 մլրդ դրամ, 230 հազար եվրո և 75 հազար դոլար նվիրատվություն էին արել «Մեր ձևով» ՀԿ-ին: Քննչական կոմիտեն բացահայտել էր բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափի փողերի լվացման դեպք:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում