COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա՝ Նոր Հաճն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 93 միլիոն 700 հազար դրամ շուկայական արժեքով 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Կոտայքի մարզի դատախազությունում՝ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Նոր Հաճըն համայնքի Նոր Արտամետ բնակավայրում գտնվող շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի օտարման աճուրդը կազմակերպվել և անցկացվել է «Հրապարակային սակարկությունների» մասին օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ինչի արդյունքում հողամասը դուրս է եկել համայնքի հաշվեկշռից և դրա նկատմամբ գրանցվել է ֆիզիկական անձի սեփականության իրավունքը:

Կոտայքի մարզի դատախազությունը, հաշվի առնելով, որ հողամասի օտարման աճուրդում Մ.Մ.-ի կողմից հաղթող ճանաչվելը տեղի է ունեցել օրենքի էական խախտմամբ, Նոր Հաճըն համայնքի ղեկավարին միջնորդագիր է ներկայացրել՝ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը վերականգնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով։

Միջնորդագրի հիման վրա՝ 2026 թվականի սեպտեմբերի 11-ին Կադաստրի կոմիտեում կատարված պետական գրանցման արդյունքում՝ Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 93 միլիոն 700 հազար դրամ շուկայական արժեքով շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում