Ողբերգական պատահարի հետևանքով մահացած երեք անձինք չեն հանդիսացել «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ»-ի աշխատակիցներ․ պարզաբանում

Ողբերգական պատահարի հետևանքով մահացած երեք անձինք չեն հանդիսացել «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ»-ի աշխատակիցներ․ պարզաբանում

«Դեֆանս Հաուզինգ»-ի մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել վերամբարձ կռունկի ընկնելու դժբախտ դեպքի մասին։

««Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերությունը հանդիսանում է Դեֆանս Հաուզինգ թաղամասի կառուցապատողը, որի հետ պայմանագրային իրավահարաբերության մեջ են գտնվում բուն շինարարական աշխատանքներն իրականացնող տասնյակ կազմակերպություններ:

Յուրաքանչյուր կազմակերպություն պայմանագրային հիմունքներով իրեն հատկացված տեղամասում իր աշխատակիցներով իրականացնում է մասնագիտացված աշխատանքներ, որոնց վերապահված է շինարարական աշխատանքների կազմակերպումը, կատարումը և աշխատանքի անվտանգության նորմերի պահպանումը:

Ի պարզաբանում սեպտեմբերի 29-ին «Դեֆանս Հաուզինգ» թաղամասում տեղի ունեցած դժբախտ դեպքի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունների՝ Դեֆանս Հաուզինգը հայտնում է, որ երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում, այլ տեղի է ունեցել համապատասխան շինարարական աշխատանքներն ավարտած շինարարական ընկերություններից մեկի կողմից՝ իրեն պատկանող աշտարակային կռունկի ապամոնտաժման ժամանակ, իսկ ողբերգական պատահարի հետևանքով մահացած երեք անձինք չեն հանդիսացել «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերության աշխատակիցներ:

Ընկերությունն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած անձանց ընտանիքներին և հարազատներին:

«Դեֆանս Հաուզինգ»-ը հետաքրքրված է դժբախտ դեպքի օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ և համագործակցում է պատկան մարմինների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©