Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին՝ ծննդյան օրվա առթիվ

Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին՝ ծննդյան օրվա առթիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, շնորհավորել ծննդյան օրվա առթիվ:

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ ուշադրության և շնորհավորանքի համար:

Պետությունների ղեկավարները գոհունակությամբ են հիշել Բիշքեկում իրենց վերջին հանդիպումն ու դրա շրջանակներում քննարկված հարցերը: Նշվել է, որ ներկայումս Ադրբեջանի կառավարության պատվիրակությունը այցով գտնվում է Իրանում, որի ընթացքում քննարկումներ են ընթանում երկկողմ օրակարգի հարցերի շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում