ՌՌոզա Խաչատրյան

Երեխաներին հեռու պահեք պայթուցիկ սարքերից. ԱԻՆ

Երեխաներին հեռու պահեք պայթուցիկ սարքերից. ԱԻՆ

Ամանորին ընդառաջ, մարդկանց կյանքն ու առողջությունը հրդեհներից, պայթյուններից պաշտպանելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է հատկապես երեխաներին զերծ պահել զանազան ճայթռուկների, պայթուցիկ սարքերի օգտագործումից, ինչի հետևանքով, ցավոք սրտի, յուրաքանչյուր տարի արձանագրվում են դժբախտ դեպքեր:

«Քանի որ դեռևս օրենսդրական մակարդակով կենցաղային պայթուցիկների վաճառքի սահմանափակումների հարցը կանոնակարգված չէ, արտակարգ պատահարներից ու դրանց աղետալի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք բոլոր ծնողներին պարզապես չգնել որևէ պայթուցիկ սարք երեխաների համար:

Անվտանգության կանոնների պահանջների իմացությունն ու անշեղ կատարումը հնարավորություն կտան նվազեցնել հրդեհների, պայթյունների առաջացման հնարավորությունը և խուսափել անցանկալի, իսկ երբեմն էլ՝ ողբերգական հետևանքներից»,-  ասված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում