Ուրախ եմ, որ Հայաստանը նման բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր է․ Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի «Համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման» թեմայով բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։
«Ուրախ եմ, որ Հայաստանը նման բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր է»,- սոցցանցի իչ էջում գրել է նախարարը։
Ելույթի իր խոսքում Ավանեսյանն ասել է, որ Հայաստանը կարևոր դեր է ունեցել այս գործընթացում՝ հանդես գալով որպես ՄԱԿ-ի՝ պանդեմիաների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման վերաբերյալ քաղաքական հռչակագրի բանակցությունների համակազմակերպիչ :
«Մեր ընդհանուր նպատակը քաղաքական հանձնառությունները կոնկրետ և չափելի գործողությունների վերածելն է՝ կառուցելով ավելի արդար, թափանցիկ և ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ» ,- ասել է նա։
Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։
Բաժիններ
Դիտումներ486



