Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել

Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների կողմից պարբերաբար իրականացվող բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Հրազդան քաղաքի Երևանյան խճուղու հարակից ջերմոցների մոտ։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տրամաչափի 22 փամփուշտ և այլ զինամթերք։

«ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը»,- նշվում է հաղորդագրությունում։

Այս թեմայի շուրջ

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©