ՎՎարդուհի Բալյան

Վարորդներին կտրվի ժամանակավոր վարորդական վկայական. ոստիկանություն

Վարորդներին կտրվի ժամանակավոր վարորդական վկայական. ոստիկանություն

2019 թվականին ներկրված տրանսպորտային միջոցների քանակի աննախադեպ աճով պայմանավորված՝ պետական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, ինչպես նաև վարորդական վկայականների տպագրման համար օգտագործվող պաշտպանիչ թաղանթները հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներում սպառվել են, իսկ նոր քանակի առաքումը կարող է տևել մոտ մեկ ամիս, հայտնում են ոստիկանությունից: 

ՀՀ Կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 7-րդ գլխի 30-րդ կետի համաձայն՝ եթե տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ հաշվառման վկայագիրը տալ հաշվառման (վերահաշվառման) օրը, ապա տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրվում է հաշվառման ժամանակավոր վկայագիր` մինչև մեկ ամիս ժամկետով, որի ձևը հաստատված է ՀՀ ոստիկանության պետի 2010 թ. հոկտեմբերի 5-ի թիվ 2080-Ա հրամանով սահմանված ձևին համապատասխան։ Իսկ համաձայն ՀՀ Կառավարության 2008 թ. սեպտեմբերի 18-ի թիվ 1158-Ն որոշման 3-րդ կետի, երբ տեխնիկական պատճառներով հնարավոր չէ պատրաստել վարորդական վկայական, անձին անմիջապես տրվում է ժամանակավոր վարորդական վկայական, որը ենթակա է վերադարձման:

Հայցելով վարորդների ներողամտությունը՝ միաժամանակ պարզաբանվում է, որ հաշվառման ժամանակավոր վկայագրի գործողության ժամկետում այլ երկիր մեկնելու համար անհրաժեշտ է ունենալ հաշվառման ժամանակավոր վկայագրի թարգմանված տարբերակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում