Կարևոր է, որ Հայաստանն ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Պեսկով

Կարևոր է, որ Հայաստանն ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Պեսկով

Ռուսաստանը հարգում է Երևանի բոլոր ինքնիշխան իրավունքները, սակայն Հայաստանը ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացի մասնակից է, և այլ չափանիշների աստիճանական անցումը մի շարք ոլորտներում չի համապատասխանի ԵԱՏՄ չափանիշներին` հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը:

Դմիտրի Պեսկովի խոսքով՝ այդ պատճառով է Մոսկվան նշում, որ կարևոր է ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։

Նա հավելել է, որ կա պայմանավորվածություն մոտ ապագայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի վերաբերյալ: Հստակ ժամկետները, սակայն, դեռ չեն համաձայնեցվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում