Իրանը դեմ չէ ԱՄՆ-ի հետ խաղաղության երկխոսությանը. Փեզեշքիան

Իրանը դեմ չէ ԱՄՆ-ի հետ խաղաղության երկխոսությանը. Փեզեշքիան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, որ Իրանը երբեք պատերազմ հրահրող չի եղել և չի հրաժարվել բանակցություններից հանուն խաղաղության, սակայն սպառնալիքների դեպքում ամուր կպաշտպանի իր շահերն ու ինքնիշխանությունը:

«Իրանը երբեք ոչ մի պատերազմ չի հրահրել և միշտ ցուցադրել է իր հավատարմությունը դիվանագիտությանն ու բանակցություններին։ Միաժամանակ ժողովրդի տոկունությունը նախկին ագրեսիաների նկատմամբ ապացուցել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի խուսափում երկխոսությունից հանուն խաղաղության, բայց պատրաստ է մինչև մահ պայքարել հանուն երկրի ինքնիշխանության ու ամբողջականության պաշտպանության»,- ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©