ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել են Ռուբիոն ու Լավրովը. Reuters

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի՝ սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Հանդիպման արդյունքների մասին պաշտոնյաներից ոչ մեկը հրապարակային մեկնաբանություններ չի արել, սակայն Կրեմլը ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ անցկացնելու համար դեռևս հիմքեր չկան, թեև Մոսկվան շարունակում է բաց մնալ նման բանակցությունների համար, գրում է Reuters-ը։
Երեքշաբթի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման ձևաչափով: Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն Մոսկվային կբերի բանակցային սեղանի շուրջ այն բանից հետո, երբ տարեսկզբին ձախողվեցին գրեթե հինգ տարի տևող պատերազմը դադարեցնելուն ուղղված բանակցությունները։
Սա Լավրովի և Ռուբիոյի արդեն հինգերորդ հանդիպումն է 2025 թվականից ի վեր: Ավելի վաղ նրանք հանդիպել էին Էր Ռիադում, Կուալա Լումպուրում, Նյու Յորքում և Մանիլայում: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը, ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ատլանտիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Գուսարովը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան և արտաքին քաղաքական պլանավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը:
Դիտումներ72









