Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է․ դատարանը կալանքը փոխարինել է 3 ամիս ժամկետով տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով։
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել էր հուլիսին:
Քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնել էին, որ վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):









