ՆՆարե Ոսկանյան

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու կարգում փոփոխություն կլինի

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու կարգում փոփոխություն կլինի

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է զինվորական ծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության խումբ տալու օրինագիծը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը ընդգծել է՝ նախագիծը վերաբերում է հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմաններին և կարգին:

Սաիյանի խոսքով՝ գործող իրավակարգավորումների համաձայն՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է նաև այն դեպքում, երբ անձը հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել ոչ թե զինվորական ծառայության ընթացքում, այլ հետո, սակայն զինվորական ծառայության ընթացքում ստացած վնասվածքի կամ հիվանդության հետևանքով: Զինվորական ծառայության ընթացքում հիվանդություն ստացած անձին հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է, եթե նրա հաշմանդամությունը սահմանվել է զինվորական ծառայությունից արձակվելուց հետո 5 տարվա ընթացքում: 

Օրենքում նշված է, որ հինգ տարուց հետո չեն կարող զինվորական պատճառական կապ տալ, և միայն աշխատանքային հաշմանդամության կենսաթոշակ կարող  է նշանակվել: Սահմանադրական դատարանը որոշել է, որ այն հակասում է Սահմանադրությանը, իսկ նախագծով նախատեսվում է հանել այդ դրույթը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում