ՌՌոզա Խաչատրյան

Սկանդինավյան ցիկլոնը սպասվածից թույլ կլինի

Սկանդինավյան ցիկլոնը սպասվածից թույլ կլինի

Դեկտեմբերի 5-ին Հայաստանը գտնվելու է Սկանդինավիայից եկող ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում։ Այս պրոցեսը սկզբում բավականին ուժեղ էր և հանրապետության տարածքում պետք է առաջացներ ձյան առատ տեղումներ, սակայն ճանապարհին աստիճանաբար քայքայվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Այսպիսով դեկտեմբերի լույս 5-ի գիշերվանից սկսած և դեկտեմբերի 5-ի ցերեկվա ընթացքում շրջանների մեծ մասում սպասվում են թույլ տեղումներ։ Բացառություն կկազմեն Գեղարքունիքը, Սյունիքը և Արցախը, որտեղ կանխատեսվում է առատ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց»,- ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 6-ից տեղումները կդադարեն, և մինչև դեկտեմբերի 10-ը հանրապետության ողջ տարածքում կլինի առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 5-ին մայրաքաղաքի բարձրադիր գոտում կտեղա թույլ ձյուն, ցածրադիր գոտում՝ անձրև։ Դեկտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-ի ցերեկը կնվազի միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ մոտ 4-5 աստիճանով, սակայն դեկտեմբերի 6-7-ը նույնքանով էլ կբարձրանա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում