ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելի մշակույթի նախարարը կոչ է արել քաղաքացիությունից զրկել Վենետիկի մրցանակակիրներ՝ Գազայի պատերազմի մասին պատմող NAZA ֆիլմի ստեղծողներին. BBC

Իսրայելի մշակույթի նախարարը կոչ է արել քաղաքացիությունից զրկել Վենետիկի մրցանակակիրներ՝ Գազայի պատերազմի մասին պատմող NAZA ֆիլմի ստեղծողներին. BBC

Իսրայելի մշակույթի նախարար Միկի Զոհարը կոչ է արել Իսրայելի քաղաքացիությունից զրկել NAZA վավերագրական ֆիլմի ռեժիսորներ Յուվալ Աբրահամին և Ռեյչել Շորին՝ «իրենց երկիրը դավաճանելու» համար։ Նրանց ֆիլմը, որը Վենետիկի 83-րդ կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին, պատմում է ՑԱՀԱԼ-ի կողմից արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառման մասին՝ Գազայի հատվածում հարվածներ հասցնելու համար, որոնք հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան:

Բրիտանական Guardian-ի լրագրողների համահեղինակությամբ արված NAZA վավերագրական ֆիլմը Վենետիկում 25 րոպե արժանացել է բուռն ծափահարությունների:

«Որպես մշակույթի նախարար՝ ես անմիջապես քայլեր կձեռնարկեմ այդ ստոր ռեժիսորներին զրկելու Իսրայելի քաղաքացիությունից՝ երկիրը դավաճանելու համար»,- ասել է  մշակույթի նախարար Զոхարը։

Ֆիլմը հիմնված է 24 իսրայելցի զինվորների և սպաների հետ հարցազրույցների վրա, որոնք, ըստ հեղինակների, մասնակցել են Գազայի հարվածների պլանավորման ու իրականացմանը։ Նրանց անուններն ու դեմքերը թաքցված են, իսկ ձայները՝ փոփոխված։

Այս անձինք հեղինակներին պատմում են, թե ինչպես են հեռակա Գազայի տներն ընտրել որպես թիրախներ։ Ֆիլմում նշվում է, որ իսրայելական ուժերը հաճախ հարվածելուց առաջ իմացել են, որ թիրախային տանը երեխաներ կան։

NAZA-ի հեղինակները պնդում են, որ իսրայելական ռազմական գործողությունները հանգեցրել են խաղաղ բնակիչների համակարգված զանգվածային մահվան։ Իսրայելը հերքում է այս մեղադրանքները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում