ՎՎարդան Հովսեփյան

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մաքսիմ Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մաքսիմ Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մաքսիմ Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, նշված է. «Խոր վշտով տեղեկացա բալետի անվանի արտիստ, պարուսույց Մաքսիմ Մարտիրոսյանի մահվան մասին: Բալետային բազմաթիվ հայտնի ներկայացումներում իր ելույթներով Մաքսիմ Մարտիրոսյանի կերտած անկրկնելի կերպարներն ընդմիշտ կմնան հանդիսատեսի հիշողության մեջ: Միաժամանակ, բարձր է գնահատվում մեծանուն պարուսույցի դերը հայկական բալետին արժանի հետևորդներ թողնելու գործում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Մաքսիմ Մարտիրոսյանի ընտանիքին,  հարազատներին, մերձավորներին և տաղանդի երկրպագուներին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում