«Մեկ թագավորի թատրոն» ներկայացումը կբացի «Արտ Ֆեստ» փառատոնը

«Մեկ թագավորի թատրոն» ներկայացումը կբացի «Արտ Ֆեստ» փառատոնը

«Հայկական արվեստը վստահելի ձեռքերում է».  բարձրագոչ հայտարարություններից «Արտ Ֆեստ» փառատոնը չի վախենում, ավելին` թերահավատներին  հրավիրում է մասնակիցել այն երիտասարդական տոնին, որը մեկ ամիս շարունակվելու է Երեւանում և մարզերում:

«Արտ Ֆեստ» փառատոնն ի սկզբանե ստեղծվել էր, որպեսզի երիտասարդ ստեղծագործողներին տար ազատ արտահայտվելու հարթակ: Նաև նպատակ ուներ կոտրելու կարծրատիպը, թե մշակութային դաշտը կորիֆեյների ձեռքում է:

«Մեկ թագավորի թատրոնն» առաջինն է 39 ներկայացումներից, որոնք ցուցադրելու են երիտասարդ բեմադրիչներն ու դերասանները: Ապագա ռեժիսորներն էլ երեք տասնյակից ավելի ֆիլմ են նկարել: Մեկ տանիքի տակ երիտասարդ ստեղծագործողների պակաս չկա: Նրանցից շատերը հենց այստեղից են հարթում իրենց ապագան:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում