ՎՎարդան Հովսեփյան

Մարզական միջոցառում ՊՆ-ում՝ զինհաշմանդամների մասնակցությամբ

Մարզական միջոցառում ՊՆ-ում՝ զինհաշմանդամների մասնակցությամբ

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է մարզական միջոցառում, որին մասնակցել են զինվորական ծառայության ընթացքում, Արցախյան ազատամարտի տարիներին և ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներ և զինծառայողներ:

Պաշտպանության նախարարության և «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա մրցաշարի նպատակն է սպորտի միջոցով ապահովել հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար, խթանել նրանց լիարժեք ներգրավումը հասարակական կյանքին: Մրցաշարի ընթացքում կազմակերպվել են մրցույթներ շախմատ, շաշկի, բազկամարտ և սեղանի թենիս մարզաձևերում: 

Մարզական միջոցառման ավարտին տարբեր մարզաձևերում հաղթող ճանաչված զինհաշմանդամներին պարգևատրել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ նրանց մաղթելով առողջություն և ոգու արիություն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում